ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ իրազեկում է The Washington Post-ը։ Թրամփը ՌԴ նախագահին խորհուրդ է տվել չսրել պատերազմն ՈՒկրաինայում և հիշեցրել նրան Եվրոպայում Վաշինգտոնի զգալի ռազմական ներկայության մասին։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են Եվրոպայում խաղաղության հասնելու հնարավորությունները։               
 

Արման ՄԵԼԻՔՅԱՆ. Իլհամն ու Մեհրիբանը. ալիևյան խարդավանք

Արման ՄԵԼԻՔՅԱՆ. Իլհամն ու Մեհրիբանը. ալիևյան խարդավանք
26.06.2013 | 17:36

Իլհամ և Մեհրիբան Ալիևների համատեղ առաջադրումը որպես թեկնածու Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններում ուշագրավ մարտավարական քայլ էր: Միջազգային հանրությանն առաջարկվող այս ներընտանեկան մրցակցության բեմականացումն, թերևս, ամենևին էլ կոչված չէ ինչ-որ մեկին համոզել, որ այդ երկրում ժողովրդավարության ավելցուկն արդեն կարող է գործող նախագահի ընտանիքի քայքայման պատճառ դառնալ: Սա նաև ներքին, դեռևս իրականում չնշմարվող ալիևյան հակառակորդ նախագահացուին ընտրությունների ժամանակ համատեղ ջանքերով չեզոքացնելու փորձ չէ` Ադրբեջանում քաղաքական հակառակորդներին ասպարեզից հանելու, վերացնելու գեղեցիկ ավանդույթները դեռ հայր Ալիևի օրոք են ձևավորվել: Կարծում եմ, որ Ադրբեջանում դեռ վերջնական որոշումը չի կայացվել հենց Իլհամ Ալիևի առաջադրվելու նպատակահարմարության տեսանկյունից և իշխող ընտանիքն արտաքին ուժերի հետ ակտիվ առևտուրը շարունակելու այս ինքնատիպ միջոցն է ընտրել: Այս կերպ Ալիևները մինչև օրենքով սահմանված թեկնածուի ինքնաբացարկի դիմելու վերջնաժամկետը կկարողանան սակարկել մի կողմից ռւսների, իսկ մյուս կողմից` ԱՄՆ-ի ու եվրոպացիների հետ Ադրբեջանական իշխող ընտանիքի լավագույն ապագան ապահովագրելու համար: Ըստ այդմ, եթե առավել հարմար պայմաններն առաջարկի Ռուսաստանը, ապա ինքնաբացարկ կհայտարարի Մեհրիբան Ալիևան, իսկ եթե Արևմուտքի գիրկն ավելի ջերմ ու առատ լինի, ապա, թերևս, ընտրապայքարից դուրս կգա Իլհամ Ալիևը: Մեզ համար նախընտրելի է այն տարբերակը, որի պարագայում նվազագույնս վտանգված կլինեն մեր տարածքային շահերը:
Ամեն դեպքում պետք է հիշել, որ Ադրբեջանը մենատիրական մտածողություն ունեցող հասարակություն ունի, որի համար տղամարդն է ընտանիքի գլուխը, իսկ կինը պետք է հնազանդ լինի և ենթարկվի նրա որոշումներին: Այդ համատեքստում Իլհամի և Մեհրիբանի անգամ առերևույթ մրցակցությունը նախագահական պաշտոնի համար ուժեղ հարված կհասցնի նրանց համատեղ վարկին` ինչ ընտանիքի գլուխ տղամարդ, եթե իր կինն է իր դեմ հանդես գալիս որպես քաղաքական հակառակորդ, և ինչ հնազանդ ու ենթարկվող կին, եթե համարձակվում է ընդվզել իր բարերարի` սեփական ամուսնու դեմ: Այս երկուսի համատեղ մասնակցությունն ընտրապայքարին շատ վտանգավոր կլինի հենց իրենց համար, իսկ այլոց համար դա կդառնա իսկական ծաղր ու ծիծաղի խրախճանք: Իսկ մենք էլ, այս ամենին շատ ավելի լուրջ պետք է վերաբերվենք, որովհետև այս ալիևյան խարդավանքների հաջող ընթացքից առաջին հավանական տուժողը հենց մենք ենք լինելու:

Դիտվել է՝ 2816

Մեկնաբանություններ